Սահակաշվիլի. Պորոշենկոն սպառնացել է ինձ![]() 29 հուլիսի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սպառնացել է իրեն: Սահակաշվիլին այդ մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սահակաշվիլին այժմ ԱՄՆ-ում է Սահակաշվիլին հայտարարել է, որ գտնվում է Նյու Յորքում և վերջին անգամ տեսել է Պորոշենկոյին Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում՝ 2017-ի մայիսին Մալթայում: «Խոսակցությունը 2 ժամ է տևել: Դրանք սպառնալիքներ էին, կոչեր՝ դադարեցնել նախագահի քննադատությունը, կասեցնել քաղաքական գործունեությունն ու ակտիվությունը»,-նշել է Սահակաշվիլին: Ըստ նրա, իրեն խոստացել էին, որ նա սեփական խմբակցությունը կունենա խորհրդարանում և «իր տեղը Ուկրաինայի քաղաքական կյանքում», եթե դադարեցնի քաղաքական ակտիվությունը: Նա նշել է նաև, որ հրաժարվել է կատարել բոլոր պահանջներն ու «բոլոր սպառնալիքներին ժպիտով է պատասխանել»: Սահակաշվիլին հավելել է, որ դրանից հետո Պորոշենկոն հաղորդագրություն է ուղարկել իր օգնականի միջոցով՝ նշելով, որ դժգոհ է նրա շեշտադրումներից ու տրամադրվածությունից: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել է Սահակաշվիլիին քաղաքացիությունից նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձաժողովի հորդորով: 2015-ին Սահակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից, երբ ստացավ Ուկրաինայի քաղաքացիություն: Վրաստանում նախկին նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |