Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները. ՀՀ-ն ևս մասնակցում է

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները. ՀՀ-ն ևս մասնակցում է

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ից Վրաստանում ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ մեկնարկել են «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) խորագրով լայնածավալ զորավարժությունները: Զորավարժություններն անցնում են Վազիանի ռազմակայանում, որը Թբիլիսիի արվարձանում է և կավարտվեն օգոստոսի 12-ին:

Զորավարժություններին մասնակցում է 2.800 զինծառայող 8 երկրից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են, ինչպես նաև Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից:

«Արժանի գործընկեր» զորավարժություններն անցնում են երկրում արդեն 3-րդ անգամ, սակայն 2017-ի զորավարժություններն ամենախորոշն են:

Կգործարկվի մոտ 500 միավոր զրահամեքենա, այդ թվում ամերիկյան Bradley զրահամեքենաներ և M1A2 Abrams մարտական տանկեր, գրում է Deutsche Welle-ն:

Զորավարժություններին ներկա կլինի նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը Վրաստան է ժամանում երկօրյա այցով հուլիսի 31-ին: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ զորավարժությունները կնպաստեն, որ Վրաստանը մոտենա ՆԱՏՕ-ի չափանիշներին և կամրապնդեն կայունությունը տարածաշրջանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---