iPhone 8-ի տեսախցիկը 4K վիդեոներ կձայնագրի վայրկյանում 60 կադր արագությամբ![]() 4 օգոստոսի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - iPhone 8-ի հիմնական տեսախցիկը կկարողանա 4K վիդեոներ ձայնագրել վայրկյանում 60 կադր արագությամբ: GsmArena-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնի է դարձել նոր սմարթֆոնի ծրագրային ապահովման կոդի մի մասի վերլուծությունից, որը հայտնվել էր համացանցում: Տեղեկատվության արտահոսքի հիման վրա նաև ենթադրում են, որ նման ֆունկցիա կունենա նաև նոր ֆլագմանի դիմային տեսախցիկը: Բայց վերլուծաբաններից շատերը կասկածի տակ են դնում նման հնարավորությունը՝ նշելով, որ Apple-ը, հավանաբար, նման նորամուծություն կներդնի մի քանի տարի անց միայն, երբ համապատասխան հիմնական տեսախցիկ ստեղծի: Նոր iPhone-ը կներկայացվի արդեն սեպտեմբերին: Վերլուծաբաններից շատերը նկատելի ռեդիզայն են ակնկալում՝ պայմանավորելով դա iPhone-ների թողարկման 10-ամյակով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |