Սեպտեմբերի երկրորդ կեսին դեպի ՌԴ ավիատոմսերի գները կտրուկ կիջնեն17 օգոստոսի 2017 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացումը պամանավորված է նախատեսվածից ավելի պահանջարկով: Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Ավիաընկերությունների կողմից նախատեսվածից ավելի պահանջարկի դեպքում փորձում են օպերատիվ ձևով լուծում տալ սրան: Այս գործընթացը շարունակական է, ամեն օր կապի մեջ ենք, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների իմաստով»,- ասել է Ավետիսյանը, մեջբերում է Panorama.am-ը։ Նրա խոսքով՝ պետք է հասկանալ՝ չվերթ ավելացնելու դեպքում տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ: ՔԱԳՎ պետը նաև անդրադարձել է գնային քաղաքականության վրա վարչության ներազդելու հնարավորությանը. «Գնային քաղաքականության մասով մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն դրա վրա չենք ազդում։ Կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ մրցակցության ավելացման շնորհիվ»: Նաև հավելել է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին տոմսերի գները կտրուկ կիջնեն. «Միանշանակ երկու-երեք անգամ նվազելու են։ Սա սեզոնայնության մասին է խոսում։ Մեր երկրի զբոսաշրջային հոսքերն առավել կտրուկ են արձագանքում սեզոնայնությանը»,- եզրափակել է ՔԱԳՎ պետը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |