Խոսրովի արգելոցում հնարավոր է Wi-Fi հայտնվի

Խոսրովի արգելոցում հնարավոր է Wi-Fi հայտնվի

PanARMENIAN.Net - «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում հնարավոր է բջջային կապի Wifi-ի հասանելիություն ապահովվի ուղղությամբ:

Այս մասին է հայտարարել արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, գրում է aysor.am-ը։

Համապատասխան քննարկումներ են գնում բջջային կապի օպերատորներից մեկի հետ։

Տոնոյանը նշել է, որ արգելոցի հրդեհի ժամանակ կապի խնդիրներ էին ծագել ծածկույթի թերության պատճառով։ «Մի քանի ժամ հետո ԱԻՆ-ը կազմակերպեց թվային կապ, սակայն, իհարկե, դա բավարար էր միայն ԱԻՆ-ի համար», - ասել է նա։

Նա նշեց, որ հանրապետության նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ բջջային օպերատորների հետ տարվել են բանակցություններ, որոնք վարել է անձամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և որոշում է կայացվել տվյալ տարածքն ապահովել բջջային կապով:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, իր հերթին, ասել է, որ մասնագետները տանում են աշխատանքներ՝ ընտրելու համար այն վայրերը, որտեղ կարող են տեղակայվել կայանները։

«Հնարավոր է նաև Wi-Fi կապի հասանելիություն ստեղծել, ինչը հնարավորություն կտա տեղադրել ժամանակակից մոնինտորինգային համակարգ ու հետևել և՛ զարգացումներին, և՛ ինչու չէ՞ որսագողությանն ու այլ հանցագործությունների դեմ պայքարին: Սա կլինի մասնավոր ներդրման ու դրամաշնորհային ծրագրով», - նշել է նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---