Արա Նազարյանն ազատվել է ՊՆ տեղակալի պաշտոնից![]() 29 օգոստոսի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Արա Նազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ. Արա Նազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»: ՀՀ պետական և ռազմական գործիչ Արա Նազարյանը ծնվել է 1965-ի ապրիլի 29-ին Երևանում: ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սուրեն Նազարյանի որդին է, քանդակագործ Արշակ Նազարյանի եղբայրը։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2007 թվականից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |