Instagram-ը թույլ կտա «Պատմությունները» դիտել բրաուզերում 1 սեպտեմբերի 2017 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Instagram-ի թիմը հայտնել է բրաուզերի միջոցով instagram.com կայքում «Պատմություններ»՝ Stories, դիտելու հնարավորության մեկնարկի մասին: Դա մատչելի է ինչպես բջջային, այնպես էլ համակարգչային տարբերակով: Գործառույթն աստիճանաբար կսկսի գործել, բոլոր օգտատերերի համար այն հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում: Առաջիկա ամիսներին նախատեսվում է նաև «Պատմությունների» հրապարակման հնարավորություն բջջային կայքի միջոցով, գրում է Ferra.ru-ն: «Պատմությունները» դիտելու համար հարկ կլինի բացել instagram.com-ը և ստուգել դրանց առկայությունը ժապավենի վերին մասում, ինչպես բջջային հավելվածում, իսկ հետո կարելի է օգտվել սլաքների կոճակներից՝ տեսանյութերի միջև անցւոմների համար: Ցավոք՝ օգտատերերը չեն կարողանա լուսանկարներ կամ պատմություններ ներբեռնել համակարգչից: Բացի այդ, Instagram-ում նոր դիմակներ են ներմուծվել, եղանակի հետ կապված: Կա արևային ֆիլտր, անձրևային և այլ: Նոր դիմակները հասանելի են օգտատերերին, որոնք թարմացրել են բջջային հավելվածները iOS-ի և Android-ի համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |