Facebook-ը կսովորի շտկել օգտատերերի լուսանկարները![]() 2 սեպտեմբերի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի օգտատերերն իրենց պրոֆիլների շապիկին 360 աստիճանի լուսանկարներ տեղադրելու հնարավորություն են ստացել: Սակայն, քանի որ հաճախ նման լուսանկարները թերի են ստացվում, սոցցանցի մասնագետներն աշխատում են մի տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը կկարողանա շտկել այդպիսի լուսանկարները, գրում է life.ru-ն: Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, 360 աստիճանի կոր լուսանկարների շտկման մեթոդների վրա աշխատանքները դեռ չեն ավարտվել: Հայտնի է, որ ծրագիրը կօգտագործի AI Facebook տեխնոլոգիան: Մշակողներն «ուսուցանում» են նեյրոնային ցանցը՝ ցույց տալով բազում կոր ու հավասար լուսանկարներ, գրում է Mashable-ը: Հաշվի առնելով հետաքրքրությունը նման լուսանկարների հանդեպ՝ դրանք շտկող տեխնոլոգիան պատրաստ կլինի շատ ավելի շուտ, քան մարդիկ կսովորեն ճիշտ լուսանկարել: 2017-ի ամռանը Facebook-ի օգտատերերն իրենց պրոֆիլների շապիկին 360 աստիճանի լուսանկարներ տեղադրելու հնարավորություն ստացան: Նոր գործառույթի օգտագործման համար բավական է գործարկել հավելվածի միջի տեսախցիկն ու ընտրել համապատասխան բաժինը մենյուում: Ինչպես և սովորական լուսանկարների դեպքում, 360 աստիճանի լուսանկարները հնարավոր կլինի հրապարակել ժամանակային սանդղակում, ներբեռնել ալբոմների մեջ և ավելացնել խմբերին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |