Facebook-ը կսովորի շտկել օգտատերերի լուսանկարները 2 սեպտեմբերի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի օգտատերերն իրենց պրոֆիլների շապիկին 360 աստիճանի լուսանկարներ տեղադրելու հնարավորություն են ստացել: Սակայն, քանի որ հաճախ նման լուսանկարները թերի են ստացվում, սոցցանցի մասնագետներն աշխատում են մի տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը կկարողանա շտկել այդպիսի լուսանկարները, գրում է life.ru-ն: Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, 360 աստիճանի կոր լուսանկարների շտկման մեթոդների վրա աշխատանքները դեռ չեն ավարտվել: Հայտնի է, որ ծրագիրը կօգտագործի AI Facebook տեխնոլոգիան: Մշակողներն «ուսուցանում» են նեյրոնային ցանցը՝ ցույց տալով բազում կոր ու հավասար լուսանկարներ, գրում է Mashable-ը: Հաշվի առնելով հետաքրքրությունը նման լուսանկարների հանդեպ՝ դրանք շտկող տեխնոլոգիան պատրաստ կլինի շատ ավելի շուտ, քան մարդիկ կսովորեն ճիշտ լուսանկարել: 2017-ի ամռանը Facebook-ի օգտատերերն իրենց պրոֆիլների շապիկին 360 աստիճանի լուսանկարներ տեղադրելու հնարավորություն ստացան: Նոր գործառույթի օգտագործման համար բավական է գործարկել հավելվածի միջի տեսախցիկն ու ընտրել համապատասխան բաժինը մենյուում: Ինչպես և սովորական լուսանկարների դեպքում, 360 աստիճանի լուսանկարները հնարավոր կլինի հրապարակել ժամանակային սանդղակում, ներբեռնել ալբոմների մեջ և ավելացնել խմբերին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |