Microsoft-ի Windows 10 ՕՀ-ի նոր թարմացման թողարկման օրը հայտնի է 4 սեպտեմբերի 2017 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-6-ը Բեռլինում անցնող IFA 2017 ցուցահանդեսում Microsoft ընկերությունը հրապարակել է Windows 10 օպերացիոն համակարգի հաջորդ մեծ թարմացման, այսպես կոչված Fall Creators Update-ի թողարկման օրը: Թարմացումը հասանելի կդառնա ամբողջ աշխարհի օգտատերերին 2017-ի հոկտեմբերի 17-ից, գրում է Ferra.ru-ն: ՕՀ այդ թարմացման մասին հայտարարվել էր Microsoft Build 2017 մայիսյան կոնֆերանսին: Նախկինում ՕՀ այդ տարբերակը հայտնի էր Redstone 3 ծածկագրով: Redstone 2-ի թարմացումը թողարկվել է որպես Windows 10 Creators Update 2017-ի ապրիլին: ՕՀ-ն նոր «ծորացող» Fluent Design դիզայն ունի «3D-սալիկներով», որը նախկինում հայտնի էր որպես Project Neon և որը փոխարինելու է գալիս Metro UI-ին՝ ինտերֆեյսի նախորդ սերնդին: Timeline գործառույթը բարելավում է Task View-ն՝ ներկայացնելով հավելվածների ու աշխատանքային ոլորտների ցանկը, որոնք օգտատերը վերջերս է օգտագործել՝ նաև այլ սարքերի միջոցով: Pick Up Where You Left Off գործառույթը հատկապես կարևոր է բջջային սարքերի համար՝ թույլ տալով շաղկապել դրանք համակարգչային հավելվածների հետ, շարունակելու համար աշխատանքը բջջայինի պայմաններում: Timeline-ի հետ մեկտեղ դրանք թույլ են տալիս շարունակել աշխատանքն այն տեղից, որտեղ այն ընդհատվել է: Ընկերությունը նաև փոխանակման ամպային բուֆեր է ստեղծել Windows-ի, iOS-ի և Android-ի համար, որը թույլ է տալիս պատճենել համակարգչի կոնտենտն ու ներմուծել այն սմարթֆոնի մեջ: Դա նման է Apple-ի Փոխանակման ունիվերսալ բուֆերին: Եվս մեկ նորույթ է OneDrive Files On-Demand-ը, որը թույլ է տալիս տեսնել ֆայլերն ու դրանց պարամետրերը OneDrive ամպում առանց պարտադիր ներբեռնման, ներբեռնելով դրանք միայն անհրաժեշտության դեպքում, երբ ֆայլը հարկավոր է բացել: Եվս մեկ նոր գործառույթ է Eye Control-ը, որը կօգնի հենաշարժողական խնդիրներ ունեցող օգտատերին կառավարել համակարգիչը հայացքի միջոցով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |