Սեպտեմբերի 7-8-ն օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Սեպտեմբերի 7-8-ն օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-9-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 3-4 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում սեպտեմբերի 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---