Վրաստանում հայկական ավտոբուս է վթարվել. Զոհեր ու վիրավորներ կան

Վրաստանում հայկական ավտոբուս է վթարվել. Զոհեր ու վիրավորներ կան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան Վրաստանի տարածքում հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Լուրը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա նշեց, որ, ըստ իրենց ունեցած տեղեկատվության, ավտոբուսների ուղևորներից 11-ը դիմել են բժշկական օգնության, սակայն մանրամասների դեռևս չեն տիրապետում:

«Դեռ այսքանը գիտենք: Տուժածների առողջական վիճակի մասին մանրամասները լինելուն պես կհրապարակենք»,- նշեց խոսնակը:

Նախնական տվյալների համաձայն, ավտոբուսը բախբվել է Mercedes մակնիշի թեթև մարդատար մեքենային, ինչի արդյունքում վերջինիս վարորդն ու ուղևորները մահացել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---