Հայ փրկարարն Ուռեկիում 12-ամյա վրացի տղայի է փրկել

Հայ փրկարարն Ուռեկիում 12-ամյա վրացի տղայի է փրկել

PanARMENIAN.Net - «Լոռէ» փրկարարական ջոկատի հրահանգիչ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակից Աշոտ Կարապետյանը Վրաստանի Ուռեկի հանգստավայրում փրկել է 12-ամյա վրացի տղայի կյանքը:

Փրկարարը պատմել է. կեսօրից անց էր, ծովում էր՝ ափից 20-30 մետր հեռավորության վրա: Իրենից քիչ հեռու 12-ամյա Գիորգիին նկատել է, երբ նա արդեն ջրի տակ էր անցնում, դուրս է բերել ափ․«Փորի վրա պառկած ափ դուրս բերեցի, ընթացքում խոսում էի հետը, սկզբում չէր խոսում, չէր շարժվում, մինչև ափ հասցրի արդեն ավելի լավ էր, չէր հասկանում ինչ է կատարվել, սկսեց խոսել»,-ասել է նա, հայտնում է Aliq.ge-ն:

Փորձառու փրկարարն ասում է՝ առաջին անգամ էր, որ առանց խմբի ու հանգստի ընթացքում է մարդ փրկում: Այլ բան է, որ ահազանգի հետքերով ես գնում, բայց զգացողություններն այլ են, երբ աչքիդ առաջ է տեղի ունենում. «Մեր հոգու մեջ կա այդ զգոնությունը: Պարտադիր չէ, որ աշխատանքի մեջ լինենք: Արձակուրդի մեջ անգամ նայում ենք մեր չորս կողմը, որ օգնենք մարդկանց, ուշադիր ենք»:

Աշոտ Կարապետյանը վրաստանյան իր կոլեգաներին նշված լողափում չի տեսել:

Աշոտ Կարապետյանը 1989 թվականից է ընտրել փրկարարի գործը: Հայկական Կարմիր խաչի և «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավոր է: Ստեղծման օրվանից (1989թ.) ջոկատի 48 կամավորները մարդկային բազում կյանքեր են փրկել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: 1991 -ին «Լոռէ»-ն առաջինների թվում էր, որ օգնության հասավ Սաչխերեյի աղետալի երկրաշարժից տուժածներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---