Facebook-ը Tinder-ի սկզբունքով աշխատող հանդիպումների ծառայություն է փորձարկում![]() 8 սեպտեմբերի 2017 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի հավելվածում հանդիպումների համար ծառայություն է հայտնվել, որն աշխատում է Tinder-ի սկզբունքով: Նոր գործառույթի օգնությամբ օգտատերերը կարող են «գնահատել» իրենց առաջարկված օգտատերերին և հայտնել պատրաստ են արդյոք հանդիպել նրանցից ոմանց հետ: Շփումը կսկսվի միայն այն դեպքում, եթե 2 օգտատեր համաձայնել է հանդիպել այդ գործառույթի միջոցով, գրում է Vc.ru-ն Motherboard-ի վրա հղումով: Պարբերականը նշում է, որ ծառայությունը դեռևս առաջարկում է միայն ընկերների ցանկում ընդգրկված օգտատերերին: Սոցցանցի ներկայացուցիչները պարզաբանել են, որ փորձակում են գործառույթը, որը թույլ կտա սոցցանի ընկերներին հանդիպումներ կազմակերպել միմյանց հետ: Թեստավորումը գործարկվել է Կանադայի և Նոր Զելանդիայի օգտատերերի սահմանափակ շրջանակի համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |