Հայաստանի թվայնացման օրակարգի նախագիծը կմշակվի մինչև տարեվերջ![]() 9 սեպտեմբերի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Նախատեսվում է, որ Հայաստանի թվայնացման օրակարգի ամբողջական նախագիծը կմշակվի մինչև տարեվերջ: Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 9-ին՝ համանուն աշխատաժողովի բացմանը: Կառավարության հաղորդմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: «Հայաստանի թվայնացման օրակարգ» խորագրով աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը և պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներկայիս կարիքները և թվայնացման ոլորտում միջազգային միտումները: Այն տևելու է երկու օր: Առաջին օրը նվիրված է լինելու թվային ռազմավարությունների միջազգային միտումներին և Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին․ ներկայացվելու են տարբեր երկրների թվային ռազմավարությունները և այս համատեքստում՝ Հայաստանի համար քաղված դասերը: Երկրորդ օրվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները և փորձագետներն աշխատելու են «Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծի վրա։ Նախատեսվում է, որ ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարեվերջ: Աշխատաժողովը կազմակերպել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |