Ֆրանսիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում![]() 11 սեպտեմբերի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նալբանդյանը Շարպանտիեին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |