Ֆրանսիայի դեսպան. ՀՀ-ն ԵՏՄ միակ երկիրը կլինի, որը պայմանագիր կունենա ԵՄ հետ12 սեպտեմբերի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանին լայն հնարավորություններ կընդձեռի, ՀՀ-ն ԵՏՄ միակ երկիրը կլինի, որը պայմանագիր կունենա Եվրամիության հետ : Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում: Դեսպանը նշել է, որ պետք չէ այլևս հետ նայել, պետք է առաջ նայել, հայտնում է Aysor.am-ը: «Ակնհայտ է, որ չի կարելի միաժամանակ երկու տարբեր գոտնիներում գտնվել: Սա չի նշանակում, որ անկախ երկիրը չի կարող ընտրել իր հետագա անելիքները և գործակցային հարաբերությունները: Այն օրը, երբ կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, Հայաստանը կդառնա միակ երկիրը, որը ԵՏՄ անդամ լինելով` պայմանագիր կունենա Եվրամիության հետ», - ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: «Այդ համաձայնագիրը Հայաստանին լայն հնարավորություններ ընդձեռող ծրագիր կլինի», - ընդգծել է նա: Սեպտեմբերի 6-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը նոր էր վերադարձել Բրյուսելից, հայտարարեց, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշախատանքներն ընթանում են բնականոն հունով: Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում»,- ավելի վաղ ասել էր ԱԳ նախարար Նալբանդյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |