Apple-ը ներկայացրել է Watch Series 3-ն ու անլար լիցքավորման AirPower-ը

Apple-ը ներկայացրել է Watch Series 3-ն ու անլար լիցքավորման AirPower-ը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը ներկայացրել է նոր Apple Watch Series 3 սմարթ ժամացույցի երկու մոդել. GPS-ով և բջջային կապով կամ միայն GPS-ով:

Apple Watch Series 3-ն ընդհանուր առմամբ պահպանել է նախկին դիզայնը, բացառությամբ տարբերակներից մեկում առկա կարմիր անվակի: Գլխավոր նորույթը Apple Watch Series 3-ում բջջային կապի ներկառուցված LTE մոդեմն է: Այսինքն այժմ վազքի դուրս գալիս, կարելի է միայն ժամացույցը վերցնել, իսկ iPhone-ը տանը թողնել՝ անհրաժեշտ գործառույթներից ոչինչ չկորցնելով: Ժամացույցը հնարավոր կլինի ազատ օգտագործել զանգեր կատարելու, GPS-նավիգացիայի, երաժշտություն լսելու և այլի համար, գրում է Itc-ն:

Apple Watch Series 3-ում օգտագործվում է նոր հարթակ 2-միջուկանի պրոցեսորով, որը 70 տոկոսով արագ է նախորդից: Դա թույլ է տվել Siri օգնականին խոսելու ունակություններով օժտել: Նախկինում նա կարող էր միայն տեքստով պատասխանել էկրանին: Առկա է նաև Wi-Fi և Bluetooth-W2 համար նախատեսված անլար չիպը, որն, ըստ Apple-ի, 50 տոկոսով ավելի տնտեսող է:

Բջջային կապը Apple Watch Series 3-ում իրականացվում է նոր eSIM չափանիշի ներկառուցված SIM քարտի միջոցով: Հեռախոսահամարը նույնը կլինի, ինչ iPhone-ում, լրացուցիչ SIM քարտ չի պահանջվի: Դրա և այլ նորամուծությունների շնորհիվ Series 3 չափերվ լիովին համապատասխան է Series 2-ին:

Apple Watch Series 3 ժամացույցը կթողարկվի 3 գույնով՝ «մոխրագույն տիեզերք» երանգի, ոսկեգույն կամ արծաթագույն:

Apple-ը ներկայացրել է նաև անլար լիցքավորման AirPower կայանը, որպես iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի և iPhone X-ի լրացում:

Apple-ի սմարթֆոնների նոր սերնդի հետևի պանելներն ապակյա են ու անլար լիցքավորման հնարավորություն ունեն Qi չափանիշով:

AirPower կայանը համատեղելի է iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի, iPhone X-ի, Apple Watch Series 3 սմարթ ժամացույցների, ինչպես նաև AirPods-ի համար նոր լիցքավորման պատյանով: Դա թույլ կտա միաժամանակ 3 սարք լիցքավորել, գրում է Ferra.ru-ն:

AirPower-ը վաճառքում կհայտնվի 2018-ին, գինը դեռ ճշտվում է:

Ընթերցեք նաև.Ահա այն` նոր iPhone X-ը

Apple-ը ներկայացրել է iPhone 8 և 8 Plus-ը

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---