«Գահերի խաղի» գլխավոր հերոսները սպիտակ քայլորդ կարող են դառնալ13 սեպտեմբերի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի գլխավոր հերոսների դերակատարները մի փոքր պարզաբանել են անորոշությունը՝ ներկայացնելով, թե ինչ է սպասում երկրպագուներին եզրափակիչ եթերաշրջանում: Հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլայ Կոստեր Վալդաուն, որը սերիալում կատարում է Ջեյմի Լանիսթերի դերը, ասել է, որ, հնարավոր է, որ նոր եթերաշրջանում ինքը ներկայանա սպիտակ քայլորդի ամպլուայով, ինչպես նաև գլխավոր հերոսներից ոմանք, գրում է Viva-ն: «Վախենում եմ, որ այն մեռելներից մեկը դառնամ: Դա սարսափելի կլիներ: Գիտեք, հիմնական կազմից ինչ-որ մեկը վստահաբար սպիտակ քայլորդ կդառնա: Էկրանին անկասկած նոր կապուտաչյա հերոսներ կհայտնվեն: Եվ, հուսով եմ, դա ես չեմ լինի: Դա կնշանակեր ամեն առավոտ 3 ժամ դիմահարդարման դիմանալ»,-ասել է դերասանը: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |