Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ15 սեպտեմբերի 2017 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեայում հերթական անգամ բալիստիկ հրթիռ են գործարկել: Այն իրականացվել է Փհենյանի շրջանից: Ըստ ճապոնական NHK հեռուստաալիքի, հրթիռն արձակվել է Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ, և անցնելով Ճապոնիայի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց մոտ 2000 կմ հեռավորության վրա: Այդ մասին արտահերթ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Ճապոնիայի իշխանությունները հրթիռի արձակման կապակցությամբ շտապ զգուշացում են տարածել երկրի հյուսիս-արևելյան շրջանների բնակիչների համար: Հրթիռի անկումից տուժածներ չկան, գրում է Deutsche Welle-ն հարավկորեական Yonhap գործակալության վրա հղումով: Սա արդեն 6-րդ անգամն է, ինչ ՀԿԺՀ-ն հրթիռ է արձակում Ճապոնիայի տարածքի վրայով և առաջին ագամն է Փհենյանի դեմ ՄԱԿ ԱԽ նոր պատժամիջոցներից հետո: Ըստ Reuters գործակալության, ՄԱԿ ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հրթիռային քաղաքականությունը հերթական անգամ կքննարկի սեպտեմբերի 15-ի նիստում, որը կգումարվի ԱՄՆ և Ճապոնիայի նախաձեռնությամբ: Սեպտեմբերի սկզբին Փհենյանը հայտարարեց ջրածնային մարտագլխիկի հաջող փորձարկման համար, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |