Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը 1 տարով հետաձգվել է

Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը 1 տարով հետաձգվել է

PanARMENIAN.Net - Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի Վրաստանում կայանալիք համերգը հետաձգվել է: Համերգի հետաձգման պատճառը կիթառահար և համերգային շրջագայության երաժշտական տնօրեն Դեյվ Ջոնսթոունի վիրահատությունն է, հայտնում է « Գրուզիա Օնլայնը » Marshall Arts-ի վրա հղումով:

Էլթոն Ջոնը հայտարարել է, որ շատ է ափսոսում վրաստանյան համերգի հետաձգման համար:

«Դեյվը չի կարող ելույթ ունենալ բեմում, սակայն շուտով մենք կվերադառնանք: Մենք հետաձգել ենք համերգները մեկ տարով: Ես շատ եմ սպասում Վրաստան այցելությանը, այնպես որ շուտով կտեսնվենք»,-ասել է Էլթոն Ջոնը:

Համերգը կկայանա մեկ տարի անց՝ 2018-ի հուլիսի 1-ին:

Էլթոն Ջոնի համերգը տեղի էր ունենալու Բաթումից ոչ հեռու գտնվող Black Sea Arena-ում սեպտեմբերի 16-ին և 17-ին:

Էլթոն Ջոնը սկսել է երաժշտական կարիերան 1960 թվականին, վաճառել է ավելի քան 250 մլն սկավառակ: Rolling Stone ամսագրի կազմված 250 լավագույն երգահանների ցանկի 49-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Մեծ Բրիտանիայի ասպետ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---