Արամ Ա. Հայաստանը պարպվում է, սփյուռքը մաշվում18 սեպտեմբերի 2017 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Իրապաշտ ու անկեղծ լինելով, պետք է փաստել, որ Հայաստանը պարպվում է, սփյուռքը` մաշվում: Այսպիսի հայտարարություն է արել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Երևանում աշխատանքը մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում: Նա նշել է, որ այս վտանգավոր իրականության դիմաց պատահական նախաձեռնություններ չեն կարող լուծել մեր խնդիրները: «ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ, ախտաճանաչումը ճիշտ կատարել, համապատասխան միջոցները ճշտել»,-ասել է կաթողիկոսը: Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դուրս բերել պատահական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից ու այն դարձնել ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը՝ ամբողջական Հայաստանի տեսլականն ունենալով որպես ազքային գաղափարախոսության հիմքն ու տեսլականը: «Շրջափակման մեջ ՀՀ-ն պատերազմի մնայուն վտանգի դիմաց է: Հայաստանի անվտանգությունն առաջնային վտանգ է, ու այդ վտանգի լուծումներից մեկը պահանջում է ժողովրդի ամուր կապվածությունը Հայաստանին: Հայրենիքը հող ու ժողովուրդ է պետություն ու տնտեսություն լինելուց առաջ: Հավատարմությունը հայրենիքին վեր է տնտեսական ներդրումներից ու այլ տեսակ նկատառումներից: Անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու ու ՀՀ բնակչության թվային աճը ապահովելու ձգտող կոնկրետ միջոցներ, եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը նույն տեմերով կշարունակվի դառնալով բոլոր խնդիրները սնուցոսղ պատճառ»,-ասել է Արամ Առաջինը: Նա նշել է նաև, որ այդ թեմաներով խոսելը հեշտ է, քննադատելը հեշտ է, բարդ է խնդրի լուծումը գտնել: Ըստ կաթողիկոսի, սփյուռքը, պատահական ներդրումներից բացի, պիտի շարունակական ծրագրերով մասնակից դառնա ՀՀ տնտեսության աճին, դրա ներուժը պիտի արդյունավետ օգտագործվի: Արամաը Առաջինը հավելել է, սակայն, որ sփյուռքի դերը սոսկ բիզնես անել չէ: «Սփյուռքը հարուստ փորձառություն է, պահանջատիրական ոգով շաղախված մարտունակ երիտասարդություն, բազմաթիվ կարողություններով օժտված հսկա շտեմարան, ամբողջական հայության անբաժանելի մաս: Պետք է մտածել սփյուռքի փորձագետներին Հայաստանի կառավարման կառույցներում ներգրավելու մասին»,-ասել է վեհափառը: Կիլիկիո կաթողիկոսը հավելել է, որ հզոր Հայսաստանը, ամուր Արցախն ու կազմակերպ Սփյուռքը պետք է դառնան հայ ժողովրդի ազգային քաղաքականության ռազմավարական ու մարտավարական ուղեցույցը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |