Google Pixel XL 2-ի գինը հայտնի է![]() 20 սեպտեմբերի 2017 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել Android 8.1 Oreo օպերացիոն համակարգի հիման վրա առաջատար Google Pixel XL 2-ի բազային մոդիֆիկացիայի արժեքը: Գինը կլինի 849 դոլար, ինչը 150 դոլարով պակաս է, քան Apple-ի iPhone X-ից ԱՄՆ-ում: Տվյալ դեպքում խոսքը 64 ԳԲ մշտական ֆլեշ հիշողությամբ մոդելի մասին է, քանի որ 128 ԳԲ կուտակիչով մոդելը կարժենա 949 դոլար: Նորույթն այդքան կարժենա ԱՄՆ-ում, մինչդեռ մյուս բոլոր երկրներում գինը կգերազանցի 1000 դոլարը, գրում է AKKet-ը Droid Life-ի վրա հղումով: «Որոնողական հսկան» դեռ երբեք այդքան թանկ չի վաճառել իր առաջատար բջջային սարքերը: Ըստ նախնական տվյալներով, Google Pixel XL 2-ը կունենա 6-դյույմանոց OLED էկրան, 8-միջուկային Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր 2,45 ԳՀց տակտային հաճախականությամբ, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 64/128 ԳԲ մշտական ֆլեշ հիշողությամբ: Նորույթի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |