«Գրքաբաց». Ընթերցանության նոր մշակույթ` երեխաների համար

«Գրքաբաց». Ընթերցանության նոր մշակույթ` երեխաների համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Աշոտ Նավասարդյանի անվան 196 միջ. դպրոցում տեղի կունենա ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների նախաձեռնած առաջին «Գրքաբաց» նախագծի բացման միջոցառումը: «Գրքաբացը» ոչ միայն ընթերցանության նոր մշակույթ է երեխաների համար, այլև կարծիքների, մտքերի փոխանակման նոր ու ժամանակակից հարթակ:

Նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված Երևանի՝ Ա. Նավասարդյանի անվան N 196 դպրոցի դասասենյակներից մեկի պատերն այսուհետև կզարդարեն հայտնի գրքերի սիրելի հերոսների կերպարները:

Կազմակերպիչների հաղորդմամբ, դասասենյակի վերանորոգման և նկարչական աշխատանքները կատարվել են բացառապես կամավորական հիմունքներով: Ամիսներ առաջ բարեգործական համերգի ժամանակ հավաքված գրքերը կենդանի շունչ կհաղորդեն սենյակին:

Ավելին՝ այնտեղ պարբերաբար կհյուրընկալվեն մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ և դպրոցի երեխաների հետ կանցկացնեն հեքիաթների, պատմվածքների ընթերցումներ:

ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները նպատակ ունեն զարգացնել «Գրքաբացը» ծրագիրը և հաջորդ դասասենյակները կբացվեն մարզերում գտնվող դպրոցներում:

ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների համաշխարային ցանցը ստեղծվել է 1995թ., իսկ Երևանյան խումբը, համաշխարհային ցանցի մի մասն և ստեղծվել է 2007-ին: Այն աշխարհի ամենամեծ երիտասարդական ցանցն է և ունի ավելի քան 18.000 կամավոր: Կամավորների գործունեության հիմնական նպատակն է իրականացվող ծրագրերի միջոցով զարգացնել Հայաստանի տարբեր ոլորտները ՝ կրթական, մշակութային, քաղաքական և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---