ԱԱՀ-ի վերադարձման ժամկետները կկրճատվեն

ԱԱՀ-ի վերադարձման ժամկետները կկրճատվեն

PanARMENIAN.Net - «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հավանության է արժանացել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է՝ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում, հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը:

Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետը խախտելու դեպքում տույժերի չհաշվարկման ժամկետը` այն մոտարկելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին:

Եվ այսպես, հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը նախատեսվում է կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր:

Եթե Պետական եկամուտների կոմիտեն խախտի այս ժամկետը, բիզնեսին տուգանքներ կվճարեն՝ որպես ուշացման փոխհատուցում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---