ԱՊՀ դիտորդներ. Գործադիր մարմինները ապահովել են ՀՀ-ում ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպումը

PanARMENIAN.Net - Երեւանում հրապարակվել է ԱՊՀ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը Հայաստանում նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման դիտարկման ընթացքի մասին: Ինչպես ասվում է զեկույցում, հայկական կողմը տեղեկացրել է ընտրարշավի ընթացքի, ընտրական օրենսդրության համաձայն թափանցիկ եւ ազատ ընտրություններ անցկացնելու համար իշխանության մարմինների ձեռնարկած գործնական միջոցների մասին:



«Հունվարի 22-27-ը ԱՊՀ-ի դիտորդական առաքելության կենտրոնակայանը հանդիպումներ է ունեցել նախագահության թեկնածու Ա.Բաղդասարյանի, նախագահաության թեկնածուներ Ա.Գեղամյանի, Վ.Մանուկյանի, Վ.Հովհաննիսյանի, Ս.Սարգսյանի եւ Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերի ղեկավարների եւ անդամների հետ, կարծիքներ են փոխանակվել ընտրարշավի ընթացքի մասին: ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կանոնավոր շփումները շարունակելու եւ ՀՀ-ում նախընտրական արշավի ընթացքի մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:



ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը հունվարի 23-ին սկսել է ՀՀ ԶԼՄ-ներում նախագահության թեկնածուների նախընտրական քարոզարշավի լուսաբանման դիտարկումը, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքի ուսումնասիրումը: Հանրապետական մարմիններում, որի իրավասության մեջ է մտնում աշխատանքը բողոքների եւ ընտրական օրենսդրության խախտումների հետ կապված հայտարարությունների հետ, նամակներ են հղվել` դիմումների քննարկման արդյունքների մասին առաքելության շտաբին տեղեկացնելու խնդրանքով:



Զեկույցում հիշեցվում է, որ առաքելության կազմում աշխատում են 17 երկարաժամկետ դիտորդներ: Ենթադրվում է, որ ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում կլինեն շուրջ 150 դիտորդներ ԱՊՀ անդամ երկրներից, ԱՊՀ անդամ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովից, Ռուսաստանի եւ Բելառուսի Դաշնության խորհրդարանական ժողովից, ԱՊՀ գործադիր կոմիտեից: ԱՊՀ դիտորդների գործունեությունն իրականացվում է ՀՀ ազգային օրենսդրության եւ Համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերի համաձայն: «Նախագահության թեկնածուների առաջադրումն ու գրանցումը իրականացվել է ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի, քաղաքական բազմակարծության մթնոլորտում, այլընտրանքի եւ մրցակցության սկզբունքների պահպանմամբ: ՀՀ նախագահության բոլոր թեկնածուների համար ստեղծված են հավասար պայմաններ բաց եւ հրապարակային նախընտրական քարոզչության համար: Ըստ ԱՊՀ դիտորդների, իշխանության մարմինները պայմաններ են ստեղծել թեկնածուների կողմից ազատորեն ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար: Ըստ Ընտրական օրենսգրքի ավարտվել է ընտրություններին մասնակցության իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների կազմումը: ԿԸՀ-ն փոխանցել է ընտրողների ցուցակները տարածքային հանձնաժողովներին եւ զետեղել է իր կայքում: Ցուցակները փոխանցվել են նաեւ «Հայփոտ» կազմակերպությանը անհատական հիշեցումներ եւ քվեարկության հրավերներ տպագրելու նպատակով: ՀՀ Ոստիկանությունում գործում է «թեժ գիծ» այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են իրենց առաջարկներն ու դիտողությունները հայտնել կապված ցուցակներում առկա անճշտությունների հետ: ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը նշում է, որ ՀՀ-ում ստեղծված են բոլոր պայմանները նախընտրական շրջանի եւ քվեարկության ընթացքի ներքին դիտարկման համար: Նախագահության թեկնածուներին իրավունք է վերապահվել ունենալ այնքան վստահված անձինք, որոնց քանակը չի գերազանցի ընտրական կենտրոնների անդամների եռապատիկը: ԱՊՀ դիտորդները համարում են, որ գործադիր մարմիններն ու բոլոր մակարդակների տարածքային ընտրական հանձնաժողովները նախընտրական արշավի առաջին փուլում ապահովել են ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպվածությունը: Իրենց հերթական գնահատականներն ու եզրակացությունները ՀՀ-ում նախագահական ընտրությունների դիտարկման ընթացքի մասին ԱՊՀ դիտորդները կշարադրեն հաջորդ միջանկյալ զեկույցում»,-ասվում է ԱՊՀ դիտորդական առաքելության զեկույցում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---