Երևանում կանցկացվի 5-րդ ամենամյա Vegan Fest-ը

Երևանում կանցկացվի 5-րդ ամենամյա Vegan Fest-ը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցնի 5-րդ ամենամյա Vegan Fest Yerevan-ը՝ կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը:

Փառատոնը տեղի կունենա, ժամը 13:00-ից մինչ երեկո Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ):

Փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»: Փառատոնի նպատակն է իրազեկել մարդկանց մեր կյանքում կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպը և պաշտպանել մեր երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից:

Փառատոնի ընթացքում կլինեն տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ և սեմինարներ կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու համեղ վեգան ուտեստներ, կլինեն տարբեր անակնկալներ:

Մուտքն ազատ է բոլորի համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---