Աշտարակ-Լանջիկ ճանապարհի 1 կմ-ը $3.5 մլն կարժենա25 սեպտեմբերի 2017 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու չկառուցված հատվածների շինարարության արժեքը շեշտակի կբարձրանա՝ 1 կմ-ի համար ներկայիս 2 մլն դոլարից հասնելով 3,5 միլիոն դոլարի: Այս մասին ասել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ի սկզբանե նախատեսված էր կառուցումն ավարտել 2016 թվականին: «Մեր կանխատեսմամբ՝ ճանապարհի երկրորդ և երրորդ հատվածներում 1 կիլոմետրը [կառուցումը] կարժենա մոտ 3,5 միլիոն դոլար: Այս թիվը կարող եք համեմատել տարածաշրջանի այլ երկրներում նմանատիպ ճանապարհների կառուցման թվերի հետ, որոնք արժեցել են մինչև 8 միլիոն դոլար՝ 1 կիլոմետրի համար: Այս գինը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ տեղանքով, անհրաժեշտ հողատարածքների ձեռք բերման ծավալներով և այլն: Ճանապարհի մնացած 350 կիլոմետրի՝ Արտաշատից Մեղրի և Գյումրիից Բավրա անավարտ հատվածների մասով աշխատանքներ սկսելու վերաբերյալ այս պահին կոնկրետ ծրագրեր չկան, և ԱԶԲ-ին դեռևս հայտ չի ներկայացվել այդ աշխատանքները ֆինանսավորելու համար: Հայաստանի կառավարությունը բազմաթիվ առաջնահերթ խնդիրներ ունի և պետք է որոշի՝ ի՞նչն է առաջնահերթ՝ այդ միջանցքն ավարտին հասցնե՞լը, թե կրթության կամ այլ ոլորտներում մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված ներդրումները: Կարծում եմ՝ երբ խոսքը վերաբերում է «Հյուսիս-հարավ» միջանցքն ավարտին հասցնելուն, կառավարությունը պետք է դիտարկի դրա տեխնիկական պարամետրերը, ճանապարհի տիպը, արդյո՞ք այն պետք է լինի քառուղի, երկուղի կամ ինչ-որ այլ միջանկյալ լուծում կլինի, արդյո՞ք այն պետք է բետոնե լինի, թե՞ ասֆալտե ծածկույթ ունենա: Բացի այդ, կառավարությունը պետք է մտածի մասնավոր հատվածի հետ հնարավոր համագործակցության մասին: Այլ երկրներում պետական-մասնավոր գործընկերության հաջողված օրինակներ կան, երբ ճանապարհի որոշ հատվածները վճարովի են դարձրել, որպեսզի նվազեցնեն ճանապարհի կառուցման ընդհանուր արժեքը: Ես չեմ ասում, որ դա հենց այն լուծումն է, որը հարկավոր է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի դեպքում, բայց դա մի բան է, որը կառավարությունը պետք է դիտարկի»,-ասել է Ռոզենթալը: 2005 թվականից ԱԶԲ-ն ունի իր ներկայացուցչությունը Հայաստանում: Մինչ այժմ բանկը հաստատել է 25 վարկային ծրագիր՝ 1,19 մլրդ դոլար արժողությամբ, տեխնիկական աջակցության 24 դրամաշնորհներ՝ 15,2 միլիոն ընդհանուր արժողությամբ: Ասիական զարգացման բանկն այս տարի բոլորում է իր գործունեության 50-ամյակը: Հայաստանն այս կառույցին անդամակցում է 2005 թվականից: Կարդացեք նաև՝ՏԿՏՏ նախարարը Տալլինում քննարկել է «Հյուսիս-հարավի» ծրագրի ընթացքը Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |