Րաֆֆի Հովհաննիսյան. Նախապայմանների լեզուն ամենահեշտն է ցանկացածի համար

PanARMENIAN.Net - «Ամեն ոք` խղճի մտոք: Երկխոսությունն անհրաժեշտ է բոլոր դեպքերում, իսկ նախապայմանների լեզուն ամենահեշտն է ցանկացածի համար»,- այսպես է մեկնաբանել ադրբեջանցի գործընկերների ցանկության բացակայությունը հայ խորհրդարանականների հետ հանդիպման հարցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը եւս նախապայմաններ առաջադրելու լուրջ հիմքեր ունի: «Սակայն շինիչ հաղորդակցությունը նախընտրելի է: Ուստի, եթե ադրբեջանական կողմը իրոք գտնում է, որ հայկական պատվիրակության հետ չարժէ հանդիպել, ապա ես համամիտ չեմ»,- ընդգծել է Հովհաննիսյանը:



Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի նախագահները չեն ընդունել հայ եւ ադրբեջանցի պատգամավորների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կոնֆերանսի առաջարկությունը: Միլլի մեջլիսի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովայի խոսքերով, մինչեւ չկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների որեւէ համագործակցությունն անհնարին է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---