Բրայան Արդունի. 301-րդ հոդվածը դարձել է Հայոց ցեղասպանության բաց վերքերի ցավալի հիշեցումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարի (AAA) գործադիր տնօրեն Բրայան Արդունին նամակ է հղել Pittsburgh Post-Gazette թերթին, որում բարձր է գնահատել թերթում հրապարակած «Խոսքի առավել ազատություն» հոդվածը, որն անդրադառնում է Թուրքիայի կողմից 301 հոդվածի շարունակական ու անհասկանալի գործածմանը, որով նա պատասխանատվության է կանչում իր քաղաքացիներին` Հայոց ցեղասպանության հրապարակային քննարկումների համար:



Ինչպես հաղորդում է AAA-ն, իր նամակում է Արդունին մասնավորապես նշել է. «Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, ուր Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը խոսելը դիտվում է որպես դատական մեղադրանք: 1915թ. բարբարոսությունները միայն հիշատակելու համար 2005թ-ին Հրանտ Դինքը հայտնվեց դատարանում ու դատապարտվեց: Ի վերջո նրա կյանքն ընդհատվեց այն ուժերի կողմից, ովքեր վճռական էին տրամադրված խափանելու աշխարհի պատմության այս փաստի հրապարակային քննարկումները:



Ցավոք, Դինքի սպանությունից անցած մեկ տարվա ընթացքում Անկարան քիչ բան է արել փոխելու նախապաշարմունքների, անհանդուրժողականության ու հետապնդումների մթնոլորտը, որը հանգեցրեց այդ հրեշավոր հանցագործությանը: Ավելին, Դինքի որդին` Արատ Դինքը, Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար վերջերս դատապարտվել է այս հոդվածով, որն այդքան քննադատվում է»:



Ամփոփելով նամակը, AAA-ի գործադիր տնօրենն ընդգծել է, որ 301 հոդվածը դարձել է ցեղասպանության եւ դրա ժխտման բաց վերքերի ցավալի հիշեցումը: «Ժամանակն է, որպեսզի Թուրքիան խոսքից անցնի գործի եւ սկսի բարեփոխել իր օրենքները ու դադարեցնի ցեղասպանության ժխտման արշավը»,- հայտարարել է Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---