ԱԺ-ում քննարկում են ԵՏՄ-ից ՀՀ դուրս գալուն առնչվող ԵԼՔ-ի նախագիծը![]() 3 հոկտեմբերի 2017 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում սկսել են քննարկել առաջնահերթ համարվող ԵԼՔ դաշինքի ներկայացրած ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ «ԵԼՔ-ը, որպես բազմակարծությունը և քննարկման ուղին գնահատող ուժ, ինքը հակափաստարկների ակտիվ փնտրտուքի մեջ է», -ասել է ԵԼՔ խբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հիմնավորելով նախագիծը առաջնահերթ լինելը, հայտնում է Aysor.am-ը: Նախագծի քննարկման համար, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, հատկացվում է իննսուն րոպե։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունը սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵՏՄ-ից (Եվրասիական տնտեսական միությունից) Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու նախաձեռնությունը: ԵԼՔ-ի նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ ԵՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |