Yahoo-ն խոստովանել է. 2013-ին գողացել էին բոլոր 3 մլրդ օգտատերերի տվյալները![]() 4 հոկտեմբերի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - 2013-ի ինտերնետ հսկա Yahoo-ի դեմ հաքերային հարձակման արդյունքում գողացել էին բոլոր, 3 միլիարդի հասնող, օգտատերերի տվյալները, որոնք գրանցված էին այդ ընկերության ծառայություններում: Այդ մասին հայտնել է Yahoo-ի սեփականատեր Verizon - Oath ձեռնարկությունը: Ավելի վաղ ընկերությունում կարծում էին,որ հաքերները կոտրել էին մոտ 1 մլրդ հաշվառման գրառումներ, սակայն հետաքննությունը պարզել է, որ գրոհի մասշտաբները շատ ավելի մեծ են եղել, գրում է Deutsche Welle-ն: 2016-ին Yahoo-ն հայտնեց օգտատերերի տվյալների առևանգման 2 զանգվածային դեպքի մասին: 2013-ի օգոստոսի կիբերհարձակումից բացի, ընկերությունում գրանցվել է ևս մեկ նման դեպք 2014-ի վերջում, երբ հաքերները մոտ 500 մլն աքաունթ կոտրեցին Yahoo-ում: Երկու դեպքում էլ ոճրագործների համար կարող էին հասանելի դառնալ անունները, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները, ծննդյան թվերը և այլ տեղեկություևններ: Հաքերները կարողացել էին նաև հասնել ծածկագրված և չծածկագրված ստուգիչ հարցերին և պատասխաններին, որոնք օգտագործվում են մոռացված գաղտնաբառը վերականգնելու համար: 2017-ի մարտին ԱՄՆ արդարադատության նախարարությունը ՌԴ ԱԴԾ 2 աշխատակցի մեղադրեց 2014-ին Yahoo-ի դեմ կիբերհարձակման մեջ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |