Թուրք գործիչ. Թուրքիայում 37.055 ծպտյալ հայ ընտանիք կա

Թուրք գործիչ. Թուրքիայում 37.055 ծպտյալ հայ ընտանիք կա

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական ASİMDER միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի հարցին։

Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալևիների, թուրքերի անվան տակ և այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաև Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են, գրում է Ermenihaber-ը թուրքական «İhlas» լրատվական գործակալության վրա հղումով։

ASİMDER-ի նախագահի խոսքով՝ տարբեր ուսումնասիրություններ և հաշվարկների համաձայն՝ Թուրքիայում ներկայումս ընդհանուր առմամբ ապրում է 37․055 ծպտյալ հայ ընտանիք։ «Այսպես, Դիարբեքիրում 1.000 հայ ընտանիք ապրում է քրդի, ասորու կամ ալևիի անվան տակ, Մալաթիայում 3․655 հայ ընտանիք, Էլազըղում՝ 1000, Թունջելիում՝ 2․000, Սիիրթում ՝ 1․200, Երզնկայում (թրք․ Էրզինջան)՝ 1․300, Սեբաստիայում (թրք․ Սիվաս)՝ 2․000, Քահրամանմարաշում՝ 3․000 հայ ընտանիք իրեն ներկայացնում է որպես քուրդ կամ ալևի:Կեսարիայում կա 5.000 հայ ընտանիք, ովքեր քողարկված են որպես թուրք, Վանում 4․000, Ադըյամանում՝ 1․600 հայ ընտանիք ծպտված է քրդի անվան տակ, Շանլըուրֆայում 3․000 ընտանիք ներկայանում է որպես արաբ կամ քուրդ, Մարդինում 1․500 հայ ընտանիքում ներկայանում է որպես արաբ, Ադանայում 2000 հայ ընտանիք քողարկվում է քրդի, արաբի կամ ալևիի անվան տակ»- հայտարարել է Գյուլբեյը։

Հայատյաց գործչի պնդմամբ՝ մեծ թվով հայեր կան Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացության (ԺԴԿ-HDP) և Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ-PKK) կազմում։ Քյուլբեյը նշել է նաև, որ իրենք ամենայն ուշադրությամբ հետևում են ծպտյալ հայերին և ցանկանում են, որ պետական կառույցները համապատասխան միջոցներ ձեռնարկեն՝ նրանց բացահայտելու ու վերահսկելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---