ՀՀ ԿԸՀ. Քվեարկության արդյունքների մասին տեղեկատվությանը հնարավոր կլինի հետեւել օն-լայն ռեժիմով

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է իր պաշտոնական www.elections.am . վեբ-կայքի նորացված տարբերակը: Ինչպես հաղորդել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, կայքում զետեղված է պարզեցված որոնման համակարգ, որը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ ընտրողների ցուցակի, ընտրական տեղամասերի վերաբերյալ եւ այլն: Նա նաեւ հաղորդել է, որ ԿԸՀ նոր հաշվիչ ծրագիրը ավտոմատ կերպով կարգելափակի տարածքային ընտրական հանձնաժողովներից սերվերի վրա ստացվող ոչ ճշգրիտ տվյալները, քվեաթերթիկների քանակի եւ համարների վերաբերյալ: Ըստ ԿԸՀ-ի ղեկավարի, հաշվիչ ծրագրում նախապես կընդգրկվեն բոլոր քվեաթերթիկների համարները, որոնք կբաշխվեն կոնկրետ ընտրատեղամասերում: Կայքի միջոցով բոլոր ցանկացողները կարող են հնարավորություն ստանալ օն-լայն ռեժիմով հետեւել տեղեկատվության հոսքի, որ կգա ԿԸՀ-ի սերվերի վրա քվեարկության արդյունքում:



Պետք չէ բացառել հայկական ընդդիմության միավորման, այդ թվում ինքնաբացարկի հնարավորությունները դեռեւս պետք չէ բացառել: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, փոտրվարի 9-ի ժամկետը կարեւոր էր այն քաղաքական ուժերի համար, որոնք սեփական թեկնածուներ են առաջադրել, սակայն նույնիսկ թեկնածուների անունների ընդգրկումը քվեաթերթիկներում չի բացառում նրանց անսպասելի ինքնաբացարկի հնարավորությունը: Սաֆարյանն առավել հավանական է համարում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի եւ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի միավորումը: Մեկնաբանելով այն հարցը, թե ում կսատարի «Ժառանգությունը» նախագահական ընտրություններում նա նշել է, որ կուսակցությունը բազմիցս է հայտարարել այն ուժերին սատարելու մասին, որոնք կկարողանան միավորվել: Ստեղծված պայմաններում կուսակցությունը մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, հավանաբար, փետրվարի 12-ին: Ս.Սաֆարյանը հրաժարվել է խոսել «Ժառանգության» սպասվող հայտարարության հիմնական դրույթների մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Մինչդեռ, Հայաստանի Ոստիկանության մամլո ծառայությունը հայտարարել է, որ «Օրինաց երկրի» նախագահ, Հայաստանի նախագահության թեկնածու Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած սպառնալիքները իրական վտանգ նրա կյանքի համար չեն ներկայացնում:



Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսել է նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննումը, որով պահանջվում է «անհաղթահարելի» համարել այն խոչընդոտները, որ առաջացել են իր առջեւ նախընտրական քարոզարշավը շարունակելու համար, հաղորդում է elections2008.am.:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---