Մամեդյարով. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի հոկտեմբերի 30-ին 9 հոկտեմբերի 2017 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին պաշտոնապես կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, որն այցով Վրաստանում է: Թուրքիան ակնկալում էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի 2017-ի սկզբին:Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջ հզորությամբ կաշխատի 2016-ի երրորդ եռամսյակից:Մինչ այդ նախատեսվում էր շահագործումը սկսել 2015-ին: Ադրբեջանի արտգործնախարարը հոկտեմբերի 8-ին հանդիպել է իր վրաց պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեի հետ, գրում է «Գրուզիա Online»-ը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը իրականացվում է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված միջազգային պայմանագրի շրջանակում։ Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007 -ին: Սկզբնական արժեքը գնահատվել է $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն՝ թուրքական, սակայն հետագայում այն վերանայվեց: 2008-ին նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր $600 մլն: Ծախսերը հավասարապես ստանձնեցին Ադրբեջանը, Վրաստանին վարկ տրամադրելով, ու Թուրքիան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |