Փոխնախարար. Միջին աշխատավարձ ստացողների համար առողջության ապահովագրությունը պարտադիր կդառնա

Փոխնախարար. Միջին աշխատավարձ ստացողների համար առողջության ապահովագրությունը պարտադիր կդառնա

PanARMENIAN.Net - 2018 թվականի սկզբում կմեկնարկեն առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքները: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Դա նշանակում է, որ ընդամենը աշխատավարձի տոկոս է ֆիքսվում: Շատ երկրներում այդպես է: Եվ, ինքնաբերաբար, եթե դուք ստանում եք 100.000 դրամ, ձեր աշխատավարձի 5 տոկոսը 5.000-ն է, եթե ես ստանում եմ 1 միլիոն, իմ աշխատավարձի 5 տոկոսը 50 հազարն է: Ստացվեց, որ մենք տասը անգամ տարբեր գումարներ ենք վճարում: Դա ընդամենը նշանակում է, որ միջին և բարձր աշխատավարձ ստացողները մի քիչ ավելի շատ են վճարում: Այդ մոտեցումը ամրագրված է մեր Սահմանադրությունում: Առաջին հոդվածը մասնավորապես սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ ավելի շատ փող ունեցողները հարկերի միջոցով մեղմում են քիչ փող ունեցողների կարիքները»,-ասելէ փոխնախարարը:

Փոխնախարարն, այդուհանդերձ, հավելել է, որ դեռևս վերջնական որոշում չկա, քանի որ հայեցակարգը միայն հաջորդ տարի է մշակվելու: Պետք է ստեղծվի նաև համապատասխան օրենսդրական հիմք:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, որ Հայաստանում կմշակվի առողջապահական պարտադիր ապահովագրության օրենք, և 2020 թվականին քաղաքացիներին կառաջարկվի պարտադիր ապահովագրության փաթեթը:

Ընթերցեք նաև. Դանակը ոսկորին չհասած՝ ինչ արժե առողջության անհատական ապահովագրությունը

Առողջապահության նախարարը պարտադիր բժշկական ապահովագրության կողմնակից է (Հարցում)

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---