Արա Աբրահամյան. Աշխարհի բոլոր հայերը պետք է միավորեն իրենց ուժերը Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է «Լեռնային Ղարաբաղը «միջազգային իրավունքի եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը, որը հրատարկվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ: Երեքհատորանոց ժողովածուն նախապատրաստվել է Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքականության հայկական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի կողմից եւ հիմնված է Ղարաբաղի հակամատության հարցով եղած բոլոր փաստաթղթերի մանրակրկիտ ընտրության վրա. կան եւ հրապարակված եւ չհրապարակված փաստաթղթեր:



Շնորհավորելով բոլոր ներկաներին ժողովածուի հրատարակման առթիվ` Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընդգծել է, որ ժողովածուի հրատարկման նպատակը կայանում է նրանում, որպեսզի վերականգնվի Ադրբեջանի կողմից նպատակադրված կերպով խեղաթյուրվող ճշմարտությունը Ղարաբաղի հակամարտության ծագման եւ զարգացման մասին եւ գտնվի խաղաղ միջոցներ արդար եւ իրավականորեն հիմնավորված կարգավորման համար: «Աշխարհի բոլոր հայերը պետք է միավորեն իրենց ուժերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի ապացուցենք միջազգային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղը միշտ հանդիսացել է հայկական տարածք եւ նրա միացումը Ադրբեջանին մեզ համար անընդունելի է: Այդ համատեքստում անգնահատելի դեր կարող է խաղալ այս ժողովածուն»,- շնորհադեսի արարողության ժամանակ հայտարարել է Արա Աբրահամյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---