Քոչարյան. ՀՀ-ն դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ-ին նույնիսկ դիտորդի կարգավիճակով

Քոչարյան. ՀՀ-ն դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ-ին նույնիսկ դիտորդի կարգավիճակով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է լինելու: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին:

«Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, համաձայն որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլ է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

ԱԳ փոխնախարարը նաև ընդգծել է, որ տնտեսական տեսանկյունից շրջափակումը գնահատվում է ոչ այլ ինչ, քան ի վնաս քայլ՝ ուղղված տվյալ պետության դեմ: «Այդ տեսակետից նույնիսկ դիտրոդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության», - եզրափակել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---