Մամաև կուրգանում կանգնեցված խաչքարն օծվել է

Մամաև կուրգանում կանգնեցված խաչքարն օծվել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասն օծել է Ստալինգրադի ճակատամարտում ընկած հայերի հիշատակին Մամաև կուրգան հուշահամալիրում կանգնեցված խաչքարը:

«Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ ոչ մի հայ զինվոր գերի չի հանձնվել: Մեր պապերն այստեղ կռվել են մյուս ժողովրդների ներկայացուցիչների հետ կողք կողքի, այս սրբազան հողում ավելի քան 10.000 հայ է զոհվել: Բայց մահը հանուն Հայրենիքի անմահություն է: Խաչքարը ոչ միայն մեր հավատի խորհրդանիշն է, այլ նաև հարգանքի տուրք է այդ հերոս մարդկանց»,-ասել է արքեպիսկոպոս Եզրասը, գրում է Rusarminfo-ն:

Բազալտից կերտված 2-մետրանոց խաչքարը տեղադրվել է Մամաև կուրգանի հուշահամալիրում ՝ մատուռի հարևանությամբ: Հուշարձանը հատուկ բերվել է Հայաստանից և միակն է, որ կանգնեցվել է այդ վայրում օտար պետության կողմից:

Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում խորհրդային բանակը ջախջախիչ պարտության մատնեց Գերմանիայի 6-րդ բանակի միավորումներին, իտալական բանակի 8-րդ դիմիզիային: Վճռական մարտերի ժամանակ 20 օրվա ընթացքում զոհվել է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկավ 90 հազարից ավելի զինծառայող: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի ակզբից ի վեր առաջին անգամ հայտարարվեց ազգային սուգ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---