Կիևում Բաքվի հարցումով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել14 հոկտեմբերի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, որը քաղաքական պատճառներով տարիներ առաջ արտագաղթել է Նիդերլանդներ: Նա հասցրել է հեռախոսով հայտնել, որ իրեն ձերբակալել են Ադրբեջանի Ինտերպոլ ներկայացրած հարցումով, սակայն իրեն հայտնի չէ իր դեմ մեղադրանքների էությունը, գրում է contact.az-ը: Հուսեյնլին ունի Նիդերլանդների քաղաքացիություն և համագործակցում է արտերկրից հեռարձակվող ադրբեջանական ընդդիմադիր Turan TV հեռուստաալիքի հետ: Հուսեյնլին հեռացել է Ադրբեջանից 10 տարի առաջ՝ երբ նրան առևանգել էին և դաժան ծեծի ենթարկել: Առևանգողներն այդպես էլ չհայտնաբերվեցին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |