Չմաքսազերծվող ապրանքների մուտքը ԵՏՄ առաջարկում են նվազեցնել մինչև €50

Չմաքսազերծվող ապրանքների մուտքը ԵՏՄ առաջարկում են նվազեցնել մինչև €50

PanARMENIAN.Net - Արտասահմանյան երկրներից ԵՏՄ անդամ երկրներ չմաքսազերծվող ապրանքների մուտքն առաջարկում են նվազեցնել մինչև €50: Ըստ «Պոչտի Ռոսիի», շեմը 2019-ի հունվարի 1-ից կարելի է նվազեցնել մինչև €200, 2020թ. հունվարի 1-ից՝ մինչև €100, և մինչև €50 ՝ 2021-ի հունվարի 1-ից:

Դա թույլ կտա «պահպանել անդրսահմանային առևտրի աճի տեմպերը և ավելացնել դաշնային բյուջեի եկամուտները միջնաժամկետ հեռանկարում», ասվում է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում, հայտնում է «Կոմերսանտը»:

Հոկտեմբերի 11-ին ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը մակագրել է համապատասխան նամակը՝ հանձնարարական տալով կառավարությանը հաշվարկել քայլի բյուջետային արդյունքը «շտապ» վերտառությամբ: «Պոչտի Ռոսիի» ընկերությունում հաստատել են, որ նման նամակ ուղարկվել է: Արկադի Դվորկովիչի ներկայացուցիչ Ալիյա Սամիգուլինան մեկնաբանություններից հրաժարվել է:

ՌԴ-ում չմաքսազերծվող ապրանքի ներմուծման շեմը միջազգային փոստային առաքումներում 1000 եվրո է, ՀՀ-ում՝ մոտ 351 եվրո, Բելառուսում՝ 22 եվրո, Ղազախստանում՝ 1000 եվրո, Ղրղզստանում՝ 1000 եվրո: Ըստ ԵՏՀ կոլեգիայի մշակած ծրագրի, 2019-ի հունվարի 1-ից շեմը պետք է նվազեցվի մինչև 500 եվրո, իսկ 2020-ին՝ մինչև 200 եվրո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---