15 փետրվարի 2008 - 15:55 AMT
«Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից ԼՂՀ-ում քրդական կայանների» մասին տեղեկատվության հաստատումը պարզապես ծիծաղելի է
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունն այնքան անհավանական է, որ պարզապես ծիծաղեցնում է: ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության ղեկավար, գնդապես Սենոր Հասրաթյանն այսպես է մեկնաբանել PanARMENIAN.Net-ի թղթակցին ԱՊԱ գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ «Իսրայելի հատուկ ծառայությունները հաստատում են Ղարաբաղում քրդական գրոհայինների կենտրոնացումը»: «Նման անհեթեթություններն անիմաստ է մեկնաբանել»,- ասել է նա:

Իր հերթին, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը նշել է, որ տվյալ տեղեկատվությունը լրիվ համապատասխանում է թուրքական Show TV-ի ինտելեկտի մակարդակին, որը հերթական համար հումոր է արել, որը միայն իրենք են հասկանում: «Կարծում եմ, որ նման անհեթեթությանը պետք է պատասխան տան ոչ թե հայկական պետությունների իշխանությունները, այլ Իսրայելի հատուկ ծառայությունները, ում անվան հետ խաղում են թուրքական հեռուստատեսության շոումենները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՊԱ-ն հղում կատարելով թուրքական «Show TV» հեռուստաալիքին, հայտնել է, որ «թուրքական ԶՈՒ կողմից PKK-ի ճամբարների ռմբակոծությունից հետո, ահաբեկիչները անցել են ոչ թե Իրաք, այլ Հայաստան: Այդ տեղեկատվությունը հաստատել են նաեւ Իսրայելի հատուկ ծառայությունները: PKK-ի ղեկավարության որոշմամբ, ահաբեկիչների կենտրոն է ընտրվել Ադրբեջանի բռնազավթված Ֆիզուլիի եւ Լաչինի շրջանները»: