Վարչապետ. Տրամաբանության չափով պետք է օրինականացնել անտառհատումները

Վարչապետ. Տրամաբանության չափով պետք է օրինականացնել անտառհատումները

PanARMENIAN.Net - Տրամաբանության չափով պետք է օրինականացնենք անտառհատումները: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մի շարք հանձնարարականներ տալով ոլորտի պատասխանատուներին ապօրինի ծառահատմներից խուսափելու համար:

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները »,-նշել է վարչապետը, գրում է «Ա1+»-ը:

Վարչապետը բանպահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարարել է շարունակել անտառամերձ համայքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին և ապահովել այդ գործընթացի թափանցիկությունը։

Այնուհետև վարչապետը հանձնարարել է 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայատի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա։ Ինչպես նաև որոշակի ժամկետում համատեղ մշակել և աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր։

«Տրամաբանության չափով պետք է օրինականացնենք անտառհատումները, այդ ֆինանսական միջոցներն ուղղենք դեպի «Հայանտառ», որպեսզի իրենք պատրաստված լինեն գույքով և բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ հսկողությունը սահմանեն մաքսիմալ հստակ և կոշտ»,- հայտարարել է վարչապետը։

Ընթերցեք նաև.Դիլիջանում հրկիզել են անտառը հսկող պահակների ուղեփակոցը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---