RFI. «Հայաստանի բաղադրատոմսերը»՝ գիրք ֆրանսիական սնդուկից21 հոկտեմբերի 2017 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Solar ընկերությունը գիրք է հրատարակել «Հայաստանի բաղադրատոմսերը» վերնագրով: Գրքի հեղինակները եղբայր և քույր՝ ֆրանսահայ Ռիշար և Կորին Զարզավաջյաններն են: Կորինը թատրոնի դերասանուհի է, Ռիշարը՝ France 2-ի լրագրող: Մեկ տարի առաջ Կորինը մոր հին սնդուկում հայտնաբերեց նրա խոհարարական բաղադրատոմսերով տետրը: Առաջին էջին գրված էր՝ «Այն ամենն, ինչ ասվում է սեղանի շուրջ, պահպանվում է ծալված սփռոցի ծալքերում»: Հայտնաբերելով մոր տետրը՝ քույրն ու եղբայրը որոշեցին կիսվել ընտանեկան ժառանգությամբ՝ գիրք գրելով, հայտնում է RFI-ը: «Մայրիկն այդ բաղադրատոմսերը գրել է ոչ միայն դրանք պահպանելու նպատակով, այլ նաև գալիք սերունդներին փոխանցելու: Երբ հայտնաբերեցինք տետրը, անմիջապես հասկացանք, որ պետք է կիսվենք մյուսների հետ: Մյուսների հետ կիսվելը հայկական խոհանոցի հիմքն է, ԴՆԹ-ն է: Հայկական ուտեստները զուտ ուտելու համար չեն, այլ ընտանիքի ու ընկերների հետ կիսելու: Սոցիալական գործոնը շատ կարևոր է»,-ասել է Կորինը: «Մեր ծնողները երբեք չեն մոռացել իրենց հայկական արմատների մասին: Մենք ավանդույթներ ունեինք, հայերեն էինք խոսում, իսկ խոհանոցը սերնդներին կապող յուրօրինակ կապող օղակ էր: Հայկական կերակուրը միշտ տոն է եղել մեզ համար: Այս գրքի օգնությամբ մենք փորձում ենք ոչ միայն պահպանել մեր ժառանգությունը, այլ նաև ծանոթացնել ընթերցողին հայկական խոհանցին»,-ասում է Ռիշար Զարզավաջյանը: Գրքում ոչ միայն բաղադրատոմսեր են ներկայացված, այլ նաև ուտեստների գեղեցիկ լուսանկարներ, նույնիսկ ընտանեկան ճաշկերույթների լուսանկարներ: Վերջին տասնամյակներին Ֆրանսիայում տասնյակ գրքեր են հրատարակվել հայկական խոհանոցի մասին: Հեղինակները գրեթե միշտ սփյուռքահայեր են եղել, որոնք գրեթե ոչ մի կապ չեն ունեցել խորհրդային, իսկ հետո անկախ Հայաստանի հետ: Գրքերը կոչվել են «Հայկական խոհանոց», «Հայկական կերակուր», «Հայկական բաղադրատոմսեր»: Սակայն Ռիշարի և Կորինի համար կարևոր էր, որ վերնագրում լինի Հայաստան բառը, թեև իրենք ծնվել և մեծացել են Ֆրանսիայում: «Դա չի նշանակում, որ գրքում խոսքը միայն Հայաստանի խոհանոցի մասին է: Այստեղ կարելի է գտնել ոչ միայն այն ուտեստները, որոնք Հայաստանում են պատրաստում, այլ նաև ԱՄՆ, Արգենտինայի, Ֆրանսիայի և այլ երկրների հայ համայնքներում: Ուղղակի Հայաստանը՝ մեր ընդհանուր հայտարարն է»,-ասել է Ռիշ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |