Սերբիայում բողոքի ցույցեր են անցնում Կոսովոյի անկախության դեմ

PanARMENIAN.Net - Սերբիայում Կոսովոյի անկախության հռչակման հակառակորդները բողոքի ցույցեր են կազմակերպել երկրի մայրաքաղաք Բելգրադում եւ Նովի-Սադ քաղաքում: Ըստ ոստիկանության տվյալների, ցույցերին մասնակցել են մի քանի հարյուր մարդ: Բելգրադի կենտրոնում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, որի արդյունքում տուժել են շուրջ 30 հոգի, այդ թվում 15 ոստիկաններ: Ցուցարարների թվում շատ են եղել երիտասարդները, որոնք քարեր են նետել Սերբիայում ԱՄՆ-ի եւ այժմ ԵՄ-ում նախագահող Սլովենիայի դեսպանատների վրա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---