Facebook-ը փոխում է քաղաքական գովազդի պայմանները![]() 28 հոկտեմբերի 2017 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը հայտարարել է փոփոխությունների մասին, որոնք պետք է ավելի թափանցիկ դարձնեն քաղաքական գովազդը սոցցանցում: Նախկինում ընկերությունը քննադատության է ենթարկվել ՌԴ հետ կապված քաղաքական բնույթի 3.000 գովազդային հայտարարության համար: Գովազդատուներն այսուհետ պետք է ավելի շատ տեղեկություն հայտնեն, որը թույլ կտա նույնականացնել նրանց: Այդ մասին իր աքաունթում գրել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Սոցցանցում, ըստ նրա, կնշեն, որ դա քաղաքական գովազդ է, իսկ «իսկ գովազդատւները պետք է բացահայտեն, թե ով է վճարում դրա համար», գրում է BBC-ին: «Դուք նաև կկարողանք տեսնել, թե որքան է վճարել գովազդատուն, ինչ մարդիկ են դիտում այդ գովազդը և որքան դիտում է այն ունեցել: Մեր նպատակն է ամբողջությամբ գործարկել նոր մոտեցումն ԱՄՆ-ում 2018-ի միջանկյալ ընտրությունների ժամանակ»,-ասել է Ցուկերբերգը: Ընկերությունը մտադիր է հազարավոր մոդերատորների աշխատանքի ընդունել, որոնք ի հայտ են բերելու քաղաքական գովազդը: Սեպտեմբերի սկզբին Facebook-ի ղեկավարությունը հայտարարեց, որ գրեթե 2 տարի Ռուսաստանի հետ կապված ֆեյքային հաշվառումները քաղաքական գովազդ են գնել սոցցանցերում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |