ՊՆ ղեկավարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը

ՊՆ ղեկավարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային առաքելություններին մասնակցող հայ խաղաղապահների պատրաստության կազմակերպման և առաքելությունների ընթացքում առաջադրանքների կատարմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հաջորդ տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարներին, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀԱՊԿ երկրներից միայն Հայաստանը խաղաղապահներ ունի տեղակայված արտերկրում՝ ՀՀ «երկնագույն սաղավարտները» ծառայում են Աֆղանստանում (65 սպա և պայմանագրային), Կոսովոյում (40), Լիբանանում (32):

Ընթերցեք նաև.Ridus. Հայ խաղաղապահները օտար լեզուների են տիրապետում և լավ բանակցողներ են

 Ուշագրավ
---