ԱԳՆ․ Ուշադրությամբ հետևում ենք Կատալոնիայում դեպքերի զարգացմանը![]() 30 հոկտեմբերի 2017 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: Եվրոպական միությունը ևս մեկ անգամ վերահաստատեց ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը, որ որևէ կերպ չի պատրաստվում միջամտել Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությանը: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի հարցին, թե ինչպիսին է ԱԳՆ դիրքորոշումը, պատասխանեց, որ ուշադրությամբ հետևում են դեպքերի զարգացմանը. մյուս հարցին՝ այն դրակա՞ն է, թե՝ բացասական, հետևեց միայն «ուշադրությամբ հետևում ենք դեպքերի զարգացմանը» հակիրճ պատասխանը: Արցախի հանրապետությունը ողջունել է Կատալոնիայի անկախացման գործընթացը: Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, որ Ստեփանակերտը ողջունում է քաղաքակիրթ ինքնորոշման յուրաքանչյուր գործընթաց: «Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է, և պետությունները պետք է հարգեն այս իրավունքը»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |