ԱԳՆ․ Ուշադրությամբ հետևում ենք Կատալոնիայում դեպքերի զարգացմանը

ԱԳՆ․ Ուշադրությամբ հետևում ենք Կատալոնիայում դեպքերի զարգացմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: Եվրոպական միությունը ևս մեկ անգամ վերահաստատեց ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը, որ որևէ կերպ չի պատրաստվում միջամտել Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությանը:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի հարցին, թե ինչպիսին է ԱԳՆ դիրքորոշումը, պատասխանեց, որ ուշադրությամբ հետևում են դեպքերի զարգացմանը. մյուս հարցին՝ այն դրակա՞ն է, թե՝ բացասական, հետևեց միայն «ուշադրությամբ հետևում ենք դեպքերի զարգացմանը» հակիրճ պատասխանը:

Արցախի հանրապետությունը ողջունել է Կատալոնիայի անկախացման գործընթացը: Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, որ Ստեփանակերտը ողջունում է քաղաքակիրթ ինքնորոշման յուրաքանչյուր գործընթաց: «Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է, և պետությունները պետք է հարգեն այս իրավունքը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---