Սարգսյան. ՀՀ-ն պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանողների հետ

Սարգսյան. ՀՀ-ն պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանողների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկայում այժմ իշխող լոլիկի մատակարարների հետ և նույնիսկ «նեղել» նրանց: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Անպայամն»,-այսպես է նա պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք Հայաստանը նեղել լավ հայտնի արտադրողներին ռուսական շուկայում, գրում է ՌԻԱ Նովոստին

Ըստ «Սպայկա» ընկերության տվյալների, 2016-2017թթ. ջերմոցային լոլիկի արտահանումը Հայաստանից հասել է տարեկան 30.000 տոննայի:

«Հասկանում եք, երբ խնդիրներ են առաջանում ոմանց համար, երբեմն դա նոր հնարավորություններ է տալիս մյուսներին: Հենց այդ հնարավորությունից էլ մենք օգտվեցինք 2016-ին: Ռուսաստանում ևս զարգանում է այդ ոլորտը, սակայն շուկան այնքան մեծ է, որ արտադրողների քանակի ավելացումն այստեղ ոչ ոքի չի խանգարի, դա միայն օգուտ կբերի»,-ասել է ՀՀ նախագահը:

Սիրիայի երկնքում ռուսական Սու-24-ի կործանումից հետո, ՌԴ-ն մի շարք արգելքներ սահմանեց թուրք արտադրողների համար, որից թուրքական լոլիկի ներկրման արգելքն ամենաերկարն էր՝ 1 տարի 10 ամիս: Ավելի ուշ Ռոսսելխոզնադզորը թույլատրեց թուրքական լոլիկի ներկրումը 3 ձեռնարկությունից, որտեղ ռուսական կողմը տեսչական ստուգում էր անցկացրել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---